Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Իմ քայլը» նախաձեռնության անդամների և ԵՊՀ ռեկտորի հանդիպումը չկայացավ

«Իմ քայլը» նախաձեռնության անդամների և ԵՊՀ ռեկտորի հանդիպումը չկայացավ
13.04.2018 | 23:21

«Իմ քայլը» նախաձեռնության անդամները իրենց համակիրների հետ ԵՊՀ կենտրոնական մասնաշենք մտնելուց հետո փորձեցին հանդիպել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ: Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը հանդիպում պահանջեցին: Միրզոյանն էլ բողոքեց, որ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներին փակել են լսարանում և թույլ չեն տալիս մասնակցել շարժմանը: Խմբի անդամներին հաջողվեց հասնել մինչև Արամ Սիմոնյանի կաբինետի դռան մոտ, որտեղ նրանք պահանջում էին ռեկտորից կամ ընդունել իրենց, կամ դուրս գալ իրենց հետ հանդիպման: Իրավիճակը փորձեց մեղմել ԵՊՀ անվտանգության պետ Առուստամյանը, ով Փաշինյանին հորդորեց նման քայլեր բուհի ներսում չանել՝ ավելացնելով, որ ինքն էլ է պատրաստվում 18:30-ին Ազատության հրապարակում միանալ նախաձեռնության անդամներին:


Փաշինյանը հայտարարեց, որ այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը դեռ երկար կհիշի՝ հայտարարելով, որ եղածից նա դասեր կքաղի՝ ԵՊՀ դռներն իրենց առջև փակ լինել չեն կարող: «Դրա համար ձեզ պետք է շնորհակալ լինի», - Առուստամյանին ասաց Փաշինյանը և հայտարարեց, որ նախաձեռնության անդամները հեռանում են ԵՊՀ շենքից:

Դիտվել է՝ 976

Մեկնաբանություններ